Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լևոն Մկրտչյան. Դաշտը լցված է և որակյալ, և անորակ ուսհաստատություններով

Լևոն Մկրտչյան. Դաշտը լցված է և որակյալ, և անորակ ուսհաստատություններով
11.10.2016 | 23:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել ոլորտի հիմնախնդիրները, լսել տնօրեններին հուզող հարցերը և դրանց լուծման ուղիները:

«Անկախացման տարիներին՝ ոչ պետական կրթական համակարգի ձևավորման հիմքում չդրվեց մեծ գաղափարախոսություն, այլ առաջնային էին լիբերալ սկզբունքները՝ հավասարությունը, ազատությունը: Երբ այս խնդրում կարևորվեց որակյալ կրթության գաղափարը, կանգնեցինք փաստի առջև, մասնավորապես, դաշտը լցված էր և որակյալ, և անորակ ուսհաստատություններով ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթության ոլորտում: Ցավոք, մինչ այսօր խնդրին լուծում չի տրվել. որոշ անբարեխիղճ ուսհաստատությունների պատճառով ընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում: Իհարկե, խոսքը նախ և առաջ վերաբերում է բուհերին: Սակայն իրականությունն այն է, որ թե հանրակրթության, թե մասնագիտական կրթության ոլորտում մենք այսօր ունենք բարձր որակ ապահովող հաստատություններ: Այս իմաստով ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ոլորտում որակը դարձնելով հիմնական չափանիշ՝ դրա հենքի վրա ենք կառուցելու հետագա ողջ ռազմավարությունը և միայն այդ դեպքում պետության կողմից կլինի հնարավորինս լայն աջակցություն ու պետական մասնակցությամբ համատեղ ծրագրեր»,- նշել է նախարարը և հավելել. «Հատկապես ավագ դպրոցում ցանկալի կլինի, որ հիմնական ուղղությունը միտված լինի դեպի մասնագիտացումներ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման խնդիրը, ինչպես նաև դպրոցին հնարավորություն կտրվի՝ որևէ կոնկրետ ուղղությամբ խորանալու»,-նշել է նախարարը:


Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները՝ տարրական դասարանի դասագրքերի, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նրանց սոցիալական ապահովության և այլ հարցեր: Տնօրենները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ստեղծել պետական ուսհաստատությունների հետ հավասար մրցակցային պայմաններ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի հարցերը և նախարարին կներկայացնի խնդիրների լուծման ուղիները:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ